Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին հետաքրքրված է «Լիվերպուլի» ձեռք բերումով։
FSG-ն այս շաբաթ հայտարարեց, որ «բաց է նոր բաժնետերերի համար» «Լիվերպուլում»: Սա ընդունվեց որպես ազդանշան, որ ամերիկացիները պատրաստ են վաճառել ակումբը։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը բացառիկ ռեպորտաժում, Ամբանին արդեն ներկայացրել է «Լիվերպուլը» գնելու իր առաջարկը։ Մուկեշը սպորտի մեծ երկրպագու է և ղեկավարում է Մումբայի հնդիկների կրիկետի թիմը:
Forbes-ի տվյալներով՝ 65-ամյա Ամբանին մոլորակի ութերորդ ամենահարուստ մարդն է՝ մոտ 90 միլիարդ ֆունտ ստերլինգ կարողությամբ, ուստի նա կարող է հեշտությամբ իրեն թույլ տալ գնել «Լիվերպուլը» մոտ 4 միլիարդ ֆունտով:
Սակայն Ամբանին «Լիվերպուլի» գնման միակ հավակնորդը չէ։ Մերսիսայդյան ակումբը գնելու ցանկություն ունեն նաև մի շարք ներդրողներ մերձավոր արևելքի երկրներից և ԱՄՆ-ից։