«Ֆուլհեմը» մինչև մրցաշրջանի ավարտը չի կարողանա օգտվել իր կիսապաշտպան Աշքան Դեջագահի ծառայություններից, ով կոճի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել:
26-ամյա իրանցի ֆուտբոլիստը այդ վնասվածքը ստացել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ հաղթական խաղի ժամանակ: Կիսապաշտպանը դուրս գալով դաշտի սահմաններից՝ բախվեց գովազդային վահանակներին:
Այս պարագայում Աշքանը մրցաշրջանի մնացած խաղերում չի կարողանա օգնել «Ֆուլհեմին»:
-Դեջագահի համար պահանաջվում է վիրահատություն, որն էլ տեղի կունենա հաջորդ շաբաթ: Կարծում եմ, որ նա այս մրցաշրջանում դաշտ դուրս չի գա,- «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դեջագահը մասնակցել է 21 խաղի, սակայն իր անվան դիմաց ունի ընդամենը մեկ արդյունավետ փոխանցում: