Առաջիկա 2 օրվա ընթացքում կիսապաշտպան Աարոն Ռեմսին նոր պայմանագիր կստորագրի «Արսենալի» հետ, որով լոնդոնյան ակումբում կմնա ևս 5 տարի՝ վաստակելով շաբաթական 100 հզր ֆունտ:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկա 48 ժամվա ընթացքում: Այդպիսով 23-ամյա ուելսցին կդառնա «Արսենալի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ Մեսութ Օզիլից հետո:
Ռեմսիի ներկայիս պայմանագրի լրանալուն դեռ 2 տարի կա, սակայն գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատում իր սանի առաջընթացը և ցանկնում է երկար տարիներ օգտվել նրա ծառայություններից:
Ավելացնենք, որ այս շաբաթ` երկու ամիս բացակելուց հետո, Ռեմսին վերադարձավ ամբողջական ծրագրով մարզումներին: