«Էվերթոնը» հաղթել է «Վիլյառեալի» վինգեր Առնո Դանջումայի համար պայքարում:
Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Դանջուման երկու մրցաշրջան խաղաց Անգլիայում «Բորնմուտի» կազմում, որը 2021 թվականի օգոստոսին նրան վաճառեց «Վիլյառեալին» 21,3 միլիոն ֆունտով։
Ըստ talkSPORT-ի, Առնոն որոշել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Պրեմիեր լիգա, և «Բորնմուտը» այն ակումբներից մեկն էր, որը հետաքրքրված էր հոլանդացի 25 ամյա ֆուտբոլիստով:
Դանջումային հավակնում էր նաև «Նոթինգհեմ Ֆորեստը», սակայն Առնոն, ով «Վիլյառեալի» կազմում անցկացրած 51 խաղում 22 գոլ է խփել, իր ընտրությունը կատարեց հօգուտ «Էվերթոնի»:
Ճիշտ է, Դանջուման կմիանա «իրիսներին» միայն վարձավճարով՝ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։