«Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Վիլյառեալի» վինգեր Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով:
Ընդամենը անցյալ շաբաթ «առյուծները» հափշտակեցին «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Էմերին այժմ կարող է Նիկոլասին կանչել «Վիլլա Պարկ»՝ օգտվելով այն հանգամանքից, որ 21-ամյա սենեգալցու պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում։
Սակայն «Վիլան» Ջեքսոնի միակ հավակնորդը չէ։ Վերջին ամիսներին Նիկոլասին դիտում էին «Էվերթոնն» ու «Նյուքասլը», իսկ «Բարսելոնան» նույնպես համակրում էր աֆրիկացուն:
Բացի այդ, Ջեքսոնն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի 12 խաղում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։