«Չեսլի»-ի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հայտել է, որ պետք է ավելի լավ խաղալ պաշտպանությունում:
-Ես կարծում եմ, որ եզրերը պաշտպանության այն հատվածն է, որտեղ պետք է առավել լավ խաղալ: Եզրային պաշտպանի առաջին պարտականությունը պետք է լինի պաշտպանվելը, հետո միայն օգնությունը կիսապաշտպաններին և անհրաժեշտության դեպքում միանա հարձակմանը:
Բնականաբար ավելի հեշտ է անընդհատ հարձակվել, քան պաշտպանվել: Սակայն, ամենակարևորը պետք է պահպանել բալանսը: Պետք է իմանալ ՝ երբ հարձակվել և երբ պաշտպանվել:
Պաշտպանը առաջին հերթին պետք է լինի պաշտպանությունում, քանի որ թիմին ապահովություն է պետք: Բայց ինձ դուր է գալիս միանալ հարձակմանը և ավելացնել սրությունը հարձակման գծում:
Երբ ես սկսեցի «Օսասունա»-ում, մենք թիմ էինք, որը կատարում էր շատ փոխանցումներ և շատ էր վազում: «Մարսել»-ում զգացի, որ ավելին եմ կարող և փորձում էի միանալ գրոհներին:
Հիմա մեր արդյունքը լավագույնը չէ Պրեմիեր Լիգայում, պետք է գնալ այն ճանապարհով, որ նորից սկսենք հաղթել,- ասել է Ասպիլիկուետան: