Պրեմիեր Լիգայի նախավերջին տուրի առաջին խաղում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»:
Առաջին խաղակեսում ավելի շատ գրոհում էին հյուրեը, սակայն առավելության հասան «վիլլացիները»: 15-րդ րոպեին Պետեր Չեխի պաշտպանած դարպասը գրավեց Կրիստիան Բենտեկը՝ խփելով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր 19-րդ գնդակը: Պարտվողի դիրքում հայտված «Չելսին» առաջին խաղակեսի վերջում մնաց 10 ֆուտբոլիստով: 45-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Ռամիրեսը և հեռացվեց դաշտից:
Երկրորդ խաղակեսում մրցավարը վերականգնեց ֆուտբոլիստների թվային հավասարակշռությունը: 58-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Կրիտիան Բենտեկը: Բելգիացու հեռացումից 3 րոպե հետո Ֆրենկ Լեմպարդը հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղավերջին խփեց իր թիմի հաղթական գնդակը:
Այս հաղթանակով «Չելսին» ապահովեց իր տեղը լավագույն քառյակում:
Գոլեր. Բենտեկ՝ 15ր, Լեմպարդ՝ 61ր, 88ր
Հեռացումներ. Ռամիրես՝ 45ր, Բենտեկ՝ 58ր