«Ատալանտան» պատրաստ է 86 միլիոն ֆունտ ստերլինգ պահանջել հարձակվող Ռասմուս Հոյլունդով հետաքրքրված ակումբներից:
Հարի Քեյնի նկատմամբ հետաքրքրության ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կենտրոնացել է հարձակվողի դիրքն ուժեղացնելու այլընտրանքային թիրախների վրա, այդ թվում՝ Հոյլունդի:
«Ատալանտայի» ղեկավարներն այս շաբաթվա սկզբին հանդիպում են անցկացրել 20 ամյա դանիացու համար գին սահմանելու նպատակով, ում պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, հայտնում է Daily Mail-ը:
Եվ այժմ «Ատալանտան» պատրաստվում է 100 միլիոն եվրո (86 միլիոն ֆունտ ստերլինգ) պահանջել Հոյլունդի համար, ով այս մրցաշրջանում Ա Սերիայի 32 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ:
«Յունայթեդը» չափազանցված է համարում այդ գինը և հույս ունի ձեռք բերել Հոյլունդին մոտ 45 միլիոն ֆունտով: