«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը որոշել է մերժել «Տոտտենհեմի» հետաքրքրությունը և մնալ հոլանդական ակումբում։
Սլոտը համարվում էր «Տոտտենհեմի» հաջորդ գլխավոր մարզիչը դառնալու ֆավորիտը, և սպասվում էր, որ Արնեն կխնդրեր իրեն բաց թողնել չորեքշաբթի օրը «Ֆեյենորդի» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Այնուամենայնիվ, Sky Sports-ին հայտնի է դարձել, որ «Տոտտենհեմը» Սլոտի և նրա օգնականների համար 15 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցումը արդարացված չի համարում, քանի որ ինքը՝ Արնեն, ցանկանում է մնալ՝ պաշտպանելու Էրեդիվիզիայի չեմպիոնական տիտղոսը:
«Ես շատ խոսակցություններ եմ լսել իմ նկատմամբ այլ ակումբների հետաքրքրության մասին»:
«Թեև ես շնորհակալ եմ, բայց իմ ցանկությունն է մնալ «Ֆեյենորդում» և շարունակել կառուցել այն, ինչ մենք կառուցել ենք անցած տարվա ընթացքում»:
«Երեկվա հանդիպման ժամանակ իմ հեռանալը չի քննարկվել, մենք խոսել ենք միայն պայմանագրիս երկարաձգման մասին»։
«Ակումբի հետ բոլոր խոսակցությունները միշտ այսպիսին են եղել: Ես անհամբեր սպասում եմ «Ֆեյենորդի» հետ հաջորդ մրցաշրջանին»,- ասվում է Սլոտի հայտարարության մեջ: