«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Բավարիային» հաղթելու դեպքում իրենց թիմը կարող է հաղթել նաև մրցաշարը:
Արդեն հաջորդ շաբաթ Վենգերի սաները Լոնդոնում կհյուրընկալեն «Բավարիային»:
-Երեքշաբթի օրը հիանալի խաղ է լինելու «Բավարիայի» հետ: Եթե մենք անցնենք մյունխենյան ակումբի արգելքը, ապա կարող ենք հաղթել նաև Չեմպիոնների Լիգայում,- ասել է Վենգերը: The Guardian
Վենգերը նաև իր կարծիքն է հայտնել Անգլիայի գավաթում «Արսենալի» խաղի մասին: «Զինագործները» գավաթի 5-րդ փուլում ուժերը կչափեն «Բլեքբեռնի» հետ:
-Անգլիայի գավաթում հաղթելը ավելի իրատեսական է, քան մյուս առաջնություններում: Եթե համեմատենք Չեմպիոնների Լիգայի հետ, ապա կարելի է ասել, որ այս տիտղոսը նվաճելու շանսերը ավելի մեծ են,- ավելացրել է Վենգերը: