«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ իրենք հետաքրքրված են «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյայի ծառայություններով:
-Ես չեմ զբաղվում այդ տրանսֆերով: Այո, հավանում եմ այդ խաղացողին, սակայն մենք ունենք ավելի սուր և հրատապ գործեր: Օրինակ, անհրաժեշտ է շաբաթ օրը հաղթել «Բլեքբեռնին»,- հայտնել է Վենգերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնում էին, որ հունվարի վերջին «Արսենալի» տնօրեններից Դիկ Լոուն, որը պատասխանատու է ակումբի տրանսֆերային բանակցությունների համար, մեկնել է Իսպանիա Վիլյայի տրանսֆերն իրագործելու նպատակով: