«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցավում է, որ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը հնարավորություն չտվեց ավելացնել միավորների տարբերությունն իրենց մրցակիցներից:
Ինչպես «Էթիհադ» ժամանած մյուս ակումբներն, այդպես էլ «Արսենալը» չկարողացավ դիմակայել «քաղաքայինների» հզոր հարձակման գծին: «Սիթին» 6 գնդակ ուղարկեց Վոյցեխ Շեսնիի դարպասը՝ հաղթելով 6:3 հաշվով:
-Սա շատ ծանր խաղ էր:Նրանք կարող էին ավելի շատ խփել և մենք էլ կարող էինք 6 կամ ավելի գոլեր խփել: Մինչ այս խաղը մենք ունեինք առաջնության լավագույն պաշտպանությունը, սակայն այսօր մենք շատ սխալներ թույլ տվեցինք:
Մենք շատ ուժ էինք կորցրել «Նապոլիի» և «Էվերթոնի» դեմ խաղերում և չհասցրինք վերականգնվել, իսկ մեր գրաֆիկը շատ բարդ է,- ասել է Վենգերը: BT Sport