«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ թիմի երիտասարդ կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը «զինագործների» ապագա ավագն է:
Ինչպես հայտնի է, շաբաթ օրը Անգլիայի գավաթի խաղում Ուիլշերը Թոմաս Վերմալենի և Միկել Արտետայի բացակայության պայմաններում առաջին անգամ կկրի ավագի թևկապը:
Ուիլշերը կդառնա «Արսենալի» պատմության ամենաերիտասարդ ավագը (21տ և 26օր): Վենգերի խոսքերով Ջեկը ապագայում կդառնա թիմի ավագը:
-Ես կարծում եմ Ուիլշերը կդառնա այս ակումբի ավագը: Առաջինը իր վարպետության շնորհիվ: Եվ երկրորդը իր ջանասիրության շնորհիվ: Նա լավ է հասկանում խաղը և գիտի թե ինչ պետք է անել:
Ջեկը ոչինչից չի վախենում: Նա իսկական մարտիկ է,- ասել է Վենգերը: Daily Mirror