«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստակամություն է հայտնել նոր պայմանագիր առաջարկել Տոմաշ Ռոսիցկիին:
Ինչպես հայտնի է, 33-ամյա չեխ կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
-Տոմաշ Ռոսիցկին մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի մնալ մեզ հետ: Նա «Արսենալի» ֆուտբոլիստ է և իր վարպետության շնորհիվ դեռ երկար կարող է օգնել մեզ: Տոմաշը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: