«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ «Մանչեսթեր Սիթիից» և «Չելսիից» կրած պարտությունները լուրջ հոգեբանական հարված էին թիմի համար: «Զինագործները» լավագույն քառյակում հայտնվելու համար այլևս չեն կարող սխալվել:
Կիրակի օրը «Սթեմֆորդ Բրիջում» կրած պարտությունը «Արսենալին» թողեց չորրորդ տեղում գտնվող «Տոտտենհեմից» 7 միավոր հեռավորության վրա:
-Մենք պարտվեցինք երկու կարևոր խաղում և դա մեծ հարված էր մեզ համար: Մենք այլևս չենք կարող միավոր կորցնել:
«Չելսին» լավ խաղաց խաղի առաջին հատվածում: Մենք սխալ դասավորություն էինք ընտրել, ինչի պատճառով մրցակիցը ազատ գոտիներ ստացավ և կարողացավ առաջ անցնել:
Մեծ հաշվով ազդեց հոգեբանական գործոնը, քանի որ գոլերը բաց թողեցինք խաղի սկզբում: Թիմը պետք է ավելի շատ հավատա իր ուժերին,- ասել է Վենգերը: The Guardian