«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղում իրենց կբավարարի տնային ոչ-ոքին «Բավարիայի» հետ: 0:0 արդյունքը կգոհացնի Արսեն Վենգերին:
Երեքշաբթի երեկոյան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «զինագործները» տանը կընդունեն Մյունխենի «Բավարիային»:
Մամլո ասուլիսի ժամանակ Վենգերը հասկացրել է, որ իրենք խաղալու են հիմնականում պաշտպանությունում:
-Դժվար կլինի անառիկ պահել դարպասը: Կարծում եմ՝ տնային խաղում 0:0 արդյունքը մեզ համար ողբերգություն չի լինի,- ասել է Վենգերը: Goal