Շաբաթ օրը «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կհանդիպի գործակալ Մինո Ռայոլայի հետ, ով ներկայացնում է «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիին:
Այս պահին Վենգերը գտնվում է Բրազիլիայում, որտեղ ֆրանսիական ալիքի համար աշխատում է որպես աշխարհի առաջնության ֆուտբոլային փորձագետ: Սակայն դա նրան չի խանգարում իր թիմի համար նորեկ փնտրելու գործին:
Ինչպես հաղորդում է Goal-ը, Վենգերը վերջապես որոշել է ծախսել իր տրանսֆերային բյեւջեն, որը գնահատվում է 100 մլն ֆունտ: Սպասվում է, որ «Արսենալը» Բալոտելլիի համար «Միլանին» 25 մլն ֆունտ կառաջարկի: