«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չգիտի, թե դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին երբ դաշտ կվերադառնա:
Վոյցեխ Շեսնիի անհաջող խաղը հնարավորություն տվեց Ֆաբիանսկիին դրսևորել իրեն: Կարելի է ասել, որ Լուկաշն օգտվեց այդ հնարավորությունից: «Բավարիայի» հետ կայացած խաղում նա հուսալիորեն պաշտպանեց «զինագործների» դարպասը:
Մինչդեռ Ֆաբիանսկին չկարողացավ մասնացել չորեքշաբթի օրը կայացած «Էվերթոնի» հետ խաղին (0:0): Վենգերը չգիտի, թե երբ խաղացողը շարք կվերադառնա:
-Ֆաբիանսկին կողի վնասվածք ունի, որը դեռ չի լավացել: Նրան բժշկական օգնություն է հարկավոր: Նշանակո՞ ւմ է դա, որ ցավը դեռ անհանգստացնում է նրան, թե ոչ: Իրավիճակը կարող է փոխվել ցանկացած ժամանակ,- հայտնել է Վենգերը: ESPN