«Արսենալի» ղեկավարությունը 75 մլն եվրո է տրամադրել ձմեռային տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վախենում է, որ հաջորդ տարի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չի կարող նվաճել (թիմն այս պահին գտնվում է Պրեմիեր Լիգայի 7-րդ հորիզոնականում), այդ իսկ պատճառով հունվարին մտադիր է ուժեղացնել կազմը: Ֆրանսիացի մասնագետը պատրաստվում է ձեռք բերել դարպասապահ, կիսապաշտպան, հարձակվող և հարձակվողական ոճի կիսապաշտպան:
«Արսենալի» ուշադրության կենտրոնում են այժմ «Կրիստալ Փելեսի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զախան, «Լիվերպուլի» դարպասապահ Ռեյնան և «Ատլետիկոյի» հարձակվող Ադրիան Լոպեսը: Բացի դրանից լոնդոնյան ակումբն արդեն պայմանավորվել է «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ հարձակվող Թիերի Անրիին վարձակալելու համար:
Ենթադրվում է, որ «զինագործները» կհրաժարվեն մի քանի խաղացողներից ևս: Նրանց թվում են Անդրեյ Արշավինը, Մարուան Շամախը, Լուկաշ Ֆաբիանսկին, Սեբաստիան Սկիլաչին և Էմմանուել Ֆրիմպոնգը:
Նշենք, որ ամռանը ակումբը կստանա ևս 37 մլն եվրո նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: