Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում առաջատար «Արսենալի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Նյուքասլ Յունայթեդն» էր։
Արսեն Վենգերի սաները հավասար պայքարում կարողացան նվազագույն հաշվով առավելության հասնել «կաչաղակների» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Լորան Կոսելնին։
Այս հաղթանակից հետո «զինագործները»՝ վաստակած 42 միավորով կշարունակեն գլխավորել աղյուսակը։
Գոլ․ Կոսելնի՝ 72ր։