Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «զինագործները» սեփական հարկի տակ ընդունեցին «Ստոկ Սիթիին»:
Խաղն ընթացավ բավական հանգիստ պայքարում: «Էմիրեյսում» ընդամենը մեկ գոլ գրանցվեց: «Արսենալի» հաղթական գոլը խաղի 78-րդ րոպեին խփեց Լուկաս Պոդոլսկին:
«Արսենալը» հաղթեց 1:0 և վաստակած 41 միավորով կշարունակի մնալ 6-րդ հորիզոնականում:
Գոլ. Պոդոլսկի՝ 78ր