Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալն» ընդունել էր սկզբունքային մրցակից «Տոտտենհեմին»։
Լոնդոնյան դերբիում գրանցվեց մարտական ոչ ոքի։ Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Հարի Քեյնը, իսկ դաշտի տերերի պատասխան գնդակը 77-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Կիերան Գիբսը։
Այս հանդիպումից հետո «Արսենալը» կշարունակի առաջին հորիզոնականը կիսել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը նույնպես ոչ ոքի խաղաց այս տուրում։
Գոլեր․ Քեյն՝ 32ր, Գիբս՝ 77ր։