Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնին»։
«Զինագործները» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Նաչո Մոնրեալը, իսկ 56-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփեց Ալեքս Իվոբին։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 13 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մոնրեալ՝ 16ր, Իվոբի՝ 56ր։