Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Հալլ Սիթին» էր։
Չնայած գրանցված արդյունքին, խաղն անցավ գրեթե հավասար պայքարում։ «Զինագործները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «վագրերի» դարպասը։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Ալեքսիս Սանչեսը, ով ավելացրած ժամանակում անվրեպ իրացրեց նաև 11 մետրանոցը։
Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը՝ վաստակած 50 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլ․ Սանչես՝ 34ր,90+3ր։