Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Աստոն Վիլլային»:
Խաղն ընթացավ հավասար պայքարում: Առաջինը հաջողության հասան «զինագործները»: Խաղի 6-րդ րոպեին հաշիվը բացեց Սանտի Կազորլան՝ 1:0:
Երկրորդ խաղակեսի միջնամասում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: 68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Անդրեաս Վեյմանը՝ 1:1: Խաղի վերջնամասում Կազորլան դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Արսենալին»:
Գոլեր. Կազորլա՝ 6ր, 85ր, Վեյման՝ 68ր