Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի այսօրվա առաջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Խաղն անցավ դաշտ տերերի ակնհայտ առավելությամբ, որոնք էլ 3 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Նշանակված 11 մետրանոցներից մեկն իրացրեց Պիեր Էմեիրիկ Օբամեյանգը, մյուսը՝ Ալեքսանդր Լակազետը։ Գաբոնցի հարձակվողը նաև դուբլի հեղինակ դարձավ։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 51 միավորով կշարունակի մնալ 6-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Օբամեյանգ՝ 75ր (11մ), 86ր, Լակազետ՝ 89ր (11մ)։