Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը Սեմ Էլլարդայսի «Սանդերլենդն» էր։
«Զինագործները» վստահ հաղթանակ տարան «սև կատուների» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացեց Ջոել Քեմպբելը, իսկ ընդմիջումից առաջ Օլիվյե Ժիրուն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում ֆրանսիացի հարձակվողը ևս մեկ անգամ աչքի ընկավ, այս անգամ գրավելով մրցակից դարպասը։ Լոնդոնյան ակումբի երրորդ գոլն էլ խփեց Աարոն Ռեմսին։
Այս հաղթանակից հետո «Արսենալը»՝ բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեմպբել՝ 33ր, Ժիրու՝ 45ր (ինքն․), 63ր, Ռեմսի՝ 90ր։