Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր 11-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Արսեն Վենգերի սաները կամային հաղթանակ տարան լոնդոնյան դերբիում: Առաջին խաղակեսի 40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մեթյու Յարվիսը, սակայն այդ գոլն ընդամենը 4 րոպե հաշվի մեջ առաջ պահեց հյուրերին: 44-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Լուկաս Պոդոլսկին, ով երկրորդ խաղակեսում դարձավ նաև դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ Ադրիանի դարպասը գրավեց Օլիվյե Ժիրուն:
«Արսենալը» հաղթեց 3:1 հաշվով և բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Գոլեր. Յարվիս՝ 40ր, Պոդոլսկի՝ 44ր, 78ր, Ժիրու՝ 55ր: