Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
«Զինագործներն» հանդիպման ելքը վճռեցին դեռ առաջին խաղակեսում՝ չորս անգամ գրավելով հյուրերի դարպասը, ինչը Պրեմիեր Լիգայի ողջ պատմության ընթացքում ոչ մի ակումբի չէր հաջողվել «Վեստ Բրոմվիչի» հետ խաղի առաջին խաղակեսում: Դաշտի տերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Թեո Ուոլկոտը, մեկ անգամ էլ հաջողության հասավ Ջեկ Ուիլշերը: Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակով Արսեն Վենգերի սաները՝ վաստակած 75 միավորով մրցաշրջանն ավարտեցին 3-րդ հորիզոնականում:
Գոլեր. Ուոլկոտ՝ 4ր, 14ր, 37ր, Ուիլշեր՝ 17ր, Մաքոլի՝ 57ր: