Այսօր երեկոյան Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի կունենա Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական և ամենաինտրիգային հանդիպումը:
Միմյանց հետ կմրցեն մրցաշարային աղյուսակի երկու հարևաններ՝ «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Երկու թիմերն էլ ոչ հաջող մրցաշրջան են անցկացնում: «Արսենալը» զբաղեցնում աղյուսակի 6-րդ, իսկ «Լիվերպուլը»՝ 7-րդ հորիզանականը:
Թիմերի հակամարտությունը սկսել է 119 տարի առաջ՝ 1893թ-ի հոկտեմբերի 28-ին: Առաջին խաղում մերսիսայդցիները խոշոր հաշվով հաղթանակ են տարել՝ 5:0:
Ընդհանուր առմամբ թիմերը միմյանց հետ դաշտ են դուրս եկել 212 անգամ. ավելի ուժեղ է գտնվել «Լիվերպուլը»: «Կարմիրները» հաղթել են 82 խաղում: 75 խաղում ուժեղ են գտնվել «զինագործները», իսկ 55 խաղ ավարտվել է խաղաղ ելքով:
Ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումը ավարտվել է «Արսենալի» հաղթանակով՝ 0:2:
Չնայած հավասար հնարավորություններին, բուքմեյքերները այս խաղի ֆավորիտ են համարում «Արսենալին»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:
Մարզադաշտ. «Էմիրեյսթ»
Գլխավոր մրցավար. Քևին Ֆրենդ
Մեր կանխատեսումը՝ 2:2: