Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Երկու թիմերն էլ անհաջող են մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը և այժմ 1 միավորի տարբերությամբ զբաղեցնում են միայն 6 և 7-րդ հորիզոնականները: Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 218 անգամ և առավելությունը «կարմիր սատանաների» կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անկացված խաղերից 92-ում, 48 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 78 խաղում ուժեղ է գտնվել լոնդոնյան ակումբը:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2: