Հինգշաբթի օրը նախատեսված Եվրոպա լիգայի խմբային փուլի «Արսենալ» – «ՊՍՎ» հանդիպումը հետաձգվել է Լոնդոնում ոստիկանական ուժերի սակավության պատճառով:
Սեպտեմբերի 19-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի կունենա Ելիզաբետա 2-րդ թագուհու հուղարկավորությունը, որը կպահանջի ոստիկանական լայնածավալ գործողություն, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։
Ոստիկանությունը պարզապես չի կարող միջոցներ հատկացնել հինգշաբթի երեկոյան Էմիրեյթսում Եվրոպա լիգայի խաղն ապահովելու համար, ուստի ՈւԵՖԱ-ն ստիպված է եղել հետաձգել խաղը։
Դեռևս պարզ չէ՝ հանդիպումը կհետաձգվի, թե կկայանա հինգշաբթի օրը, բայց այլ մարզադաշտում: «Արսենալի» պաշտոնական հաղորդագրության մեջ պարզապես ասվում է, որ ակումբը «աշխատում է իշխանությունների հետ՝ հանդիպումը հետաձգելու համար»:
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» – «Այաքս» և «Չելսի» – «Ռեդ Բուլ» հանդիպումները չեն հետաձգվի: