«Արսենալը» բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար առաջարկ է արել «Ստոկ Սիթիին», որն իր ֆուտբոլիստին գնահատում է 15 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, այս ամռանը «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստվում է ուժեղացնել դարպասապահի դիրքը: Արդեն կազմվել է թեկնածուների ցուցակը, որում Բեգովիչից բացի տեղ են գտել Պետեր Չեխը, Խոսե Ռեյնան և Վիկտոր Վալդեսը:
«Արսենալի» ղեկավարությունը կարծում է, որ ամենահարմար տարբերակը Բեգովիչն է, ով երիտասարդ է, սակայն ունի Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձ:
«Ստոկ Սիթին» պատրաստ է բաժանվել 25-ամյա բոսնիացուց, ում փոխարինելու համար դեռ հունվարին ձեռք բերեց Ջեկ Բուտլանդին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բիրմինգհեմում»:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք «Արսենալը» կհամաձայնվի Բեգովիչի համար 15 մլն ֆունտ վճարել: Հայտնի է, որ Ասմիրին դուր է եկել «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը, չէ որ այնտեղ նա տեղ կգտնի հիմնական կազմում: