«Արսենալը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում թիմի ավագ Մարտին Էդեգորի հետ:
Էդեգորը «Արսենալ» է տեղափոխվել 2021 թվականի հունվարին՝ գործուղղվելով Մադրիդի «Ռեալից»: Ցույց տալով իր լավագույն կողմերը՝ Մարտինը գնվեց «զինագործների» կողմից 34 միլիոն ֆունտով:
Անցյալ սեզոնը, որն իր երկրորդ ամբողջական սեզոնն էր Էմիրեյթսում, Էդեգորը հաստատվեց որպես Միկել Արտետայի թիմի առաջատար: Մարտինը խփել է 15 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում՝ օգնելով «Արսենալին» դարձնել Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչման հավակնորդ:
Ներկայումս Էդեգորի գործող պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, սակայն Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ «Արսենալն» արդեն բանակցություններ է վարում 24 ամյա կիսապաշտպանի հետ համագործակցության երկարաձգման շուրջ:
Բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթների և, անհրաժեշտության դեպքում, ամիսների ընթացքում, սակայն «Արսենալը» որևէ խոչընդոտ չի ակնկալում նոր գործարքի հասնելու ճանապարհին, քանի որ Էդեգորը երջանիկ է իրեն զգում Հյուսիսային Լոնդոնում: