«Արսենալը» «Ֆուլհեմի» հետ խաղում Օլիվյե Ժիրուի ստացած կարմիր քարտը չեղյալ համարելու համար դիմել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիա:
«Ֆուլհեմի» պաշտպան Ստանիսլավ Մանոլևի դեմ կոպիտ խաղի համար ֆրանսիացին միանգամից կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից:
Արդեն հայտնի է, որ ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն այս գործը կքննի երեքշաբթի օրը: Ֆուտբոլային չինովնիկները կարող են ոչ միայն մերժել բողոքարկումը, այլ նաև ավելացնել Ժիրույի որակազրկման ժամկետը: