«Արսենալը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ունայ Էմերիին նշանակելու մասին։ «Արսենալում» 46-ամյա մասնագետին բարդ աշխատանք է սպասվում Արսեն Վենգերի հեռանալուց հետո։
Ֆրանսիացին գլխավորել է մի ակումբ, որը Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում։ Սկզբում «զինագործների» ղեկավարները դիտարկում էին Միկել Արտետայի թեկնածությունը, սակայն Էմերիի փորձը և «Սևիլյայի» հետ հաջողությունները եվրոգավաթներում արեցին իրենց գործը։ Այսօր «Վալենսիայի» և ՊՍԺ-ի նախկին մարզիչը պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ։
-Ունայն անհավանական հաջողությունների է հասել Եվրոպայում, օգնել է բազում տաղանդավոր ֆուտբոլիստների, իսկ նրա թիմերը մշտապես ցուցադրել են դիտարժան ֆուտբոլ,- ասել է «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը։
-Ուրախ եմ ֆուտբոլի մեծագույն ակումբներից մեկին միանալու համար։ «Արսենալը» հայտնի է ողջ աշխահրում։ Նրան սիրում են տպավորիչ խաղաոճի, երիտասարդների հետ աշխատանքի և ֆանտաստիկ մարզադաշտի համար,֊ ասել է Էմերին։