Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն «Արսենալի» հետ նոր պայմանագիր կստորագրի:
Նախորդ մրցաշրջանը կարելի է հաջողված համարել 27-ամյա Ժիրուի համար: Օլիվյեն «զինագործների» կազմում խփեց 22 գոլ՝ օգնելով երկար ընդմիջումից հետո տիտղոս նվաճել՝ Անգլիայի գավաթը:
Տարվա սկզբին խոսվում էր, որ Ժիրուն կարող է վերադառնալ հայրենիք: Սակայն նա կմնա Պրեմիեր Լիգայում և կշարունակի հանդես գալ «Էմիրեյթսում»: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, նոր պայմանագրի դետալների մասին կողմերը պայմանավորվել են դեռ աշխարհի առաջնությունից առաջ: Պայմանագրի ստորագրումը կլինի, երբ Ժիրուն ավարտի ելույթներն աշխարհի առաջնությունում: