Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերը գնելու համար «Արսենալը» 30 մլն եվրո (24 մլն ֆունտ) է առաջարկել:
Ինչպես հաղորդում է իսպանական Cadena Ser պարբերականը, այդ գումարը բավական կլինի, որպեսզի Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիրը համաձայնվի Խեդիրայի «Էմիրեյթս» տեղափոխությանը, սակայն գործարքն ավարտին հացնելու ճանապարհին մեծ խնդիր կա:
Այդ խնդիրը կապված է Գերմանիայի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի անձնական պայամանագրի հետ: Խեդիրան ցանկանում է շաբաթական վաստակել 150 հզր ֆունտ, ինչն էլ իրեն չի կարող թույլ տալ «Արսենալը»:
Նշենք, որ այս պահին «զինագործների» ամենից շատ վաստակող ֆուտբոլիստը Խեդիրայի մտերիմ ընկեր և հավաքական նրա թիմակից Մեսութ Օզիլն է, ով մեկ տարի առաջ է միացել Արսեն Վենգերի թիմին և կրկին «Ռեալից»: Օզիլը շաբաթական վաստակում է 140 հզր ֆունտ: