«Արսենալը» Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յոհան Կաբայեին գնելու համար պաշտոնական առաջարկ է արել «Նյուքասլ Յուանյթեդին»: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
«Զինագործների» համար Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանն անհաջող սկսվեց: Արսեն Վենգերի սաները սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջեցին «Աստոն Վիլլային», ինչն էլ քննադատությունների նոր ալիք առաջացրեց Վենգերի հասցեին:
Անգլիական թերթերի հաղորդմամբ, այսօր «Արսենալը» միանգամից երեք ֆուտբոլիստների համար առաջարկ է արել: Աղբյուրի հաղորդմամբ, առաջարկներից մեկն արվել է Յոհան Կաբայեի համար: «Արսենալը» 27-ամյա ֆրանսիացուն գնելու համար «կաչաղակներին» 12 մլն ֆունտ է առաջարկել:
Ավելացենենք, որ այսօր երեկոյան Կաբայեն «Նյուքասլի» կազմում կմասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին: