Երկու գոլի առավելությամբ «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ֆուլհեմի» դեմ ոչ-ոքիից հետո (2-2), Գաբրիելը, Ալեքսանդր Զինչենկոն և Էդդի Նկետիան միացան «զինագործների» մեկնարկային կազմին՝ փոխարինելով Յակուբ Կիվերին, Թոմաս Պարտիին և Լեանդրո Տրոսսարդին։
«Կարմիր սատանաների» մեկնարկում միայն մեկ փոփոխություն տեղի ունեցավ, այն էլ՝ պարտադրված։ Վնասվածք ստացած Ռաֆայել Վարանի փոխարեն մեկնարկային կազմում էր հայտնվել Վիկտոր Լինդելոֆը։
Դեղին՝ Սակա, Ժեսուս ֊ Լինդելոֆ, Մարտինես, Օնանա