Անգլիական լիգաների գավաթի կիսաեզրափակչում երեկ միմյանց էին հանդիպել «Արսենալը» և «Չելսին»։
«Զինագործները» կամային հաղթանակ տարան սեփական հարկի տակ և դուրս եկան եզրափակիչ փուլ, որտեղ կմրցեն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Էդեն Ազարը։ 5 րոպե հետո Անտոնիո Ռուդիգերի ինքնագոլի շնորհիվ վերականգնվեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում Գրանիտ Ջական խփեց «Արսենալի» համար հաղթական գոլը։
Եզրափակիչ խաղը կկայանա փետրվարի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում։