«Նյուրնբերգի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի 21-ամյա հարձակվող Յոսիպ Դրմիչը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»:
Դրմիչը նախորդ ամռանն է տեղափոխվել Բունդեսլիգա: Յոսիպը նոր ակումբում իրեն լավ է դրսևորում և 26 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ:
Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը, ով այժմ աշխատում է որպես հեռուստատեսային մեկնաբան, տեղեկություն ունի, որ Դրմիչը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Գործարքն էլ գնահատվում է 6 մլն ֆունտ:
Goal պարբերականի հաղորդմամբ, «Արսենալից» բացի Դրմիչի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնը» և «Տոտտենհեմը»: