«Արսենալը» մերժել է «Կրիստալ Փելեսի» հարցումը՝ հարձակվող Էդի Նկետիային հունվարյան տրանսֆերի համար հասանելի դարձնելու վերաբերյալ:
Ներկայումս «արծիվները» հարձակվող են որոնում, քանի որ նրանք պատրաստվում են բաժանվել Ժան-Ֆիլիպ Մատետայից և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Նկետիայի նկատմամբ:
Նկետիան այս մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի շրջանակներում «Արսենալի» անցկացրած բոլոր հանդիպումներին, բացառությամբ մեկի։ Սակայն իր մասնակցած հանդիպունմերի միայն կեսում է, որ նա հայտնվել է թիմի մեկնարկային կազմում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Արսենալը» հասկացրել է «Փելեսին», որ 24 ամյա անգլիացին հունվարին հասանելի չի լինի ոչ վարձավճարով, ոչ մշտական տրանսֆերի նպատակով:
«Արսենալի» դիրքորոշումը Նկետիայի վերաբերյալ կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե «զինագործներն» իրենք հունվարին ձեռք բերեն հարձակվողի, օրինակ Իվան Թոնիին «Բրենտֆորդից»: