«Արսենալը» պաշտոնապես ներկայացրել է 2013/14 մրցաշրջանի համար նախատեսված արտագնա խաղերի նոր մարզահագուստը:
«Nike» ընկերության արտադրության մարզահագուստի ներկայացումը տեղի է ունեցել «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ ներկա են գտնվել բացառապես «զինագործների» բրիտանացի ֆուտբոլիստներ Ջեկ Ուիլշերը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Կիերան Գիբսը, Կարլ Ջենկինսոնը, Աարոն Ռեմսին և Թեո Ուոլկոտը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» նախորդ տարվա արտագնա խաղերի մարզահագուստը սև և մանուշակագույն գույներով էր: Այս անգամ նախապատվությունը տվել են դեղին գույնին:





