«Արսենալը» որոշել է այս մրցաշրջանի ավարտից հետո «Բրենթֆորդից» գնել դարպասապահ Դավիդ Ռայայի տրանսֆերային իրավունքները։
Ռայան այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Արսենալում»՝ 27 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելու հնարավորությամբ:
«Բրենթֆորդը» համաձայնեց գործարքի այս կառուցվածքին, քանի որ «զինագործները», որոնք անցյալ ամառ արդեն մեծ գումարներ էին ծախսել տրանսֆերների վրա, չկարողացան անմիջապես գնել Դավիդին:
Այնուամենայնիվ, «Բրենթֆորդն» ի սկզբանե հասկացրեց, որ իրենք չէին սպասում Ռայայի վերադարձին, և այժմ Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ 28 ամյա իսպանացին իսկապես կմնա «Արսենալում»:
Ռոմանոյի խոսքերով, «Արսենալը» ոչ միայն որոշել է գնել Ռայային, այլև արդեն համաձայնեցրել է երկարաժամկետ պայմանագիրը Դավիդի հետ, որն ուժի մեջ կմտնի հաջորդ ամառ։
Հավելենք, որ հաջորդ շաբաթ օրը «Արսենալը» կհյուրընկալվի «Բրենթֆորդին», և «զինագործների» հիմնական դարպասապահի դերում հաստատված Ռայան բաց կթողնի այս հանդիպումը, քանի որ Պրեմիեր լիգայի կանոնները թույլ չեն տալիս խաղացողին խաղալ այն թիմի դեմ, որտեղից նա վարձավճարով է տեխափոխվել։