«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր ակումբի չի ավարտել աշխատանքները տրանսֆերային շուկայում:
Այս ամռանը «զինագործներն» արդեն ծախսել են 40 մլն ֆունտ և թիմ են հրավիրել պաշտպան Մաթյո Դեբյուշիին և հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Սակայն Վենգերը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով:
-Սա դեռ վերջը չէ: Առջևում շատ աշխատանք կա: Չեմ կարող կոնկրետ անուն ասել, քանի որ երբեք չես կարող վստահ լինել, որ քեզ կհաջողվի իրականացնել ցանկություններդ, սակայն մենք շարունակում ենք թիմն ուժեղացնելու աշխատանքները,- ասել է Վենգերը: Sky Sports
-Դիրքերից մեկը, որտեղ «Արսենալը» համալրում կունենա, դա դարպասապահի դիրքն է: