«Արսենալը» պատրաստակամություն է հայտնել «Չելսիի» ներկայիս դարպասապահ Պետր Չեխի աշխատավարձն հասցնել շաբաթական 100 հզր ֆունտի:
«Զինագործները» համարվում են 33-ամյա Չեխի համար գլխավոր ֆավորիտը: Ինչպես գիտենք, Տիբո Կուրտուայի «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալուց հետո 10 տարի ակումբի դարպասը պաշտպանած Չեխը կորցրեց տեղը «կապույտների» հիմնական կազմում:
Սակայն «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում ուժեղացնել իրենց մրցակից «Արսենալին»: Որպեսզի այդ տեղափոխությունն իրականանա «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է Չեխին դարձնել «Արսենալի» պատմության ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Էմիրեյթսում» չեխ դարպասապահը կվաստակի իր ներկայիս 90 հզր ֆունտ աշխատավարձից (շաբաթական) 10 հզր ֆունտ ավելին: Եվ չնայած որ ոչ պակաս գումար պատրաստ է վճարել նաև ՊՍԺ-ն, սակայն միայն «Արսենալն» է կարող Պետրին հնարավորություն տալ շարունակել ապրել Լոնդոնում, շարունակել հանդես գալ Պրեմիեր Լիգայում և պայքարել տիտղոսների համար:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Չեխի հետ «Արսենալ» կարող է տեղափոխվել նաև «Չելսիի» դարպասապահների մարզիչ Կրիստոֆ Լոլլիշոնը: Եթե տրանսֆերը կայանա, ապա «զինագործները» կազատվեն Դավիդ Օսպինայից, իսկ Վոյցեխ Շեսնին կդառնա Չեխին փոխարինողը: