«Արսենալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Անգլիայի հավաքականի 27-ամյա հարձակվողին ձեռքբերելու հարցն «Արսենալում» առաջացել է դեռ մարտին: Հենց այդ պահից, ինչպես հայտնի է, Ռունին ցանկություն հայտնեց լքել «Յունայթեդը»:
«Արսենալը» չի կարող Ռունիին առաջարկել ներկայիս 250 հզր ֆունտ շաբաթական աշխատավարձը, սակայն «զինագործները» պատրաստ են առաջարկել 200 հզր ֆունտ գումարած բոնուսներ:
Նշենք, որ այս պահին «Արսենալի» ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները Լուկաս Պոդոլսկին և Թեո Ուոլկոտն են՝ մոտավոր 100 հզր ֆունտ:
Ավելացնենք, որ «Յունայթեդի» հետ Ռունիի գործող պայմանագրին դեռ երկու տարի կա: