«Ուեմբլի» մարզադաշտում այսօր կայացավ Անգլիայի գավաթի եզրափակիչը, ուր հասել էին Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ: Գործող գավաթակիր «Արսենալը» մրցեց «Աստոն Վիլլայի» հետ:
«Զինագործներն» առանց որևէ լուրջ խնդրի պահպանեցին գավաթն իրենց մոտ: Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց լավ մարզավիճակում գտնվող Թեո Ուոլկոտը, իսկ երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Ալեքսիս Սանչեսը, Պեր Մերտեզակերը և Օլիվյե Ժիրուն:
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերի թիմը Անգլիայի գավաթը պահպանել էր նաև 2003թ-ին:
«Արսենալ» 4-0 «Աստոն Վիլլա»
Գոլեր. Ուոլկոտ՝ 40ր, Սանչես՝ 50ր, Մերտեզակեր՝ 62ր, Ժիրու՝ 90ր: