«Արսենալը» արտագնա խաղում 0։4 հաշվով ջախջախեց «Բորնմուտին», ինչի շնորհիվ Պրեմիեր լիգայի առաջատարից ունեցած միավորների տարբերությունը հասցրեց մեկի։
«Բրայթոնից» 3-1 հաշվով կրած պարտությունից հետո «բալերի» մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր կատարվել՝ Մարկոս Սենեզին հայտնվեց Լլոյդ Քեյլիի փոխարեն։
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նույնպես մեկ փոփոխություն էր կատարել՝ Ֆաբիո Վիեյրայի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Կայ Հավերցին։
Գոլեր՝ Սակա, Էդեգոր, Հավերց, Ուայթ
Դեղին՝ Հավերց